ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջուլիա Ռոբերտսը նախընտրում է մոր դերը

Ջուլիա Ռոբերտսը նախընտրում է մոր դերը
29.12.2013 | 21:57

Ջուլիա Ռոբերտսը սկսել է հազվադեպ երևալ հասարակության մեջ, լուսանկարիչներին հաջողվել է նրան լուսանկարել զբոսնելիս: Ուշագրավ է ոչ միայն տնական տեսքը, այլև իրանի կլորիկությունը: Դերասանուհին չի մեկնաբանում իր հղիության մասին լուրերը: 46-ամյա Ջուլիա Ռոբերտսը չորրորդ երեխան է ունենալու, եթե լուրերը հաստատվեն: Նա քանիցս ասել է, որ բոլոր դերերից նախընտրում մոր դերը:

Դիտվել է՝ 3901

Մեկնաբանություններ